Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առաջին օգնություն

Գիտնականները գտել են կուբոմեդուզայի հակաթույնը

Գիտնականները գտել են կուբոմեդուզայի հակաթույնը

Ավստրալական Chironex fleckeri տեսակի կուբոմեդուզայում կա բավարար քանակությամբ թույն, որն ընդամենը 3 րոպեում կարող է սպանել 60 մարդու: Այդ իսկ պատճառով 2-մետրանոց մեդուզայի այրոցը դեպքերի մեծ մասի դեպքում հանգեցնում է սերֆինգիստի կամ լողորդի արագ մահվան` հայտնում է Vesti.ru-ն: 

 

Մահացու կուբոմեդուզան հանդիպում է Ավստրալիայից Վիետնամ ձգվող օվկիանոսի ջրերում: Մեդուզայի թելիկները հասնում են 2-3 մետրի: Հանդիպելով զոհին՝ փոքր հարպունները մխրճվում են զոհի մարմնում՝ նրա մարմինը լցնելով մահացու թույնով, որը ներթափանցում է մարդու օրգանիզմ սրտի յուրաքանչյուր զարկի հետ, ինչի հետևանքով մարդն արագ մահանում է: 

 

Բժիշկները մինչ օրս չգիտեն՝ ինչպես փրկել մարդկանց: Հակաթույնի բացակայության պայմաններում գիտնականները փորձում էին պարզել, թե ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ C. fleckeri թույնը մտնում է արյան մեջ:

 

Հետազոտության հեղինակ, University of Hawaii at Manoa համալսարանի կենսաքիմիկոս Յանագիհարան վերցրել է մարդու, այծի, առնետի ու մկան արյան նմուշներ, դրանք խառնել ավստրալական մեդուզայի թույնի հետ, ապա կատարել էլեկտրական չափում՝ պարզելու, թե ինչ նյութեր են ներթափանցում անոթների պատերի միջով:

 

PLOS ONE ամսագրում տպագրված հոդվածում կենսաբանները նշում են, որ շարունակելու են ուսումնասիրությունները ոչ միայն հակաթույնի որոնման գործում: Գիտնականներին հետաքրքրել է նաև C. Fleckeri-ի բջիջների կենսանյութը: 

 

«Մենք ուսումնասիրում ենք ոչ միայն թույնն ու հնարավոր հակաթույները, այլև փորձում ենք յուրացնել գիտելիքները, որոնք մեզ տալիս է այս հին կենսաբանությունը»,- եզրակացնում է բժիշկ Յանագիհարան:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ